Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սա եզակի դեպք է. պարկուճները փոխելը հանցագործություն է». պատգամավորը՝ Մարտի 1-ի մասին

Մարտ 26,2019 15:30

«Հանցագործությունը բացահայտված է» արտահայտությունն իրավաբանական տերմին չէ: Այդ արտահայտությունը կարող է նշանակել, որ քրեական գործն արդեն կարող է ուղարկվել դատարան: Օրինակ՝ եթե Ռոբերտ Քոչարյանի գործն ուղարկվում է դատարան, դա նշանակում է, որ X արարքը բացահայտված է, գործը՝ ուղարկված դատարան: Բայց որեւէ դեպքում չի կարելի ասել, թե այս գործով այլ մեղադրյալներ չեն կարող լինել»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսում հնչեցրած՝ «Մարտի մեկի գործը բացահայտված է» հայտարարությանը, ասաց փաստաբան, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը:

Ինչ վերաբերում է վարչապետի այն հայտարարությանը, որ «ըստ վարկածներից մեկի՝ մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ կրակված գնդակների պարկուճները փոխվել են, քանի որ քննչական մարմնում իմացել են, թե ովքեր են սպանողները (մարտի մեկի զոհերի մասին է խոսքը)», Նիկոլայ Բաղդասարյանը նշեց. «Եթե քրեական գործով հաստատվի, որ պարկուճները փոխվել են, պետք է պատասխան հնչեցվի, թե ինչու: Փորձաքննությամբ կարելի է պարզել, թե դրանք ինչ զենքից են կրակվել: Հետեւաբար, եթե պարկուճները փոխվել են, ուրեմն պարզ է եղել, թե ով է կրակել: Այլ տրամաբանական պատճառաբանություն չկա: Քննիչներն էլ կհաստատեն, որ սա եզակի դեպք է, երբ իրեղեն ապացույցներ են ոչնչացվել. պարկուճները փոխելը հանցագործություն է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031