Facebook սոցիալական կայքը հեռացրել է Ռուսաստանի հետ առնչություն ունեցող 1907 էջ, մասնավորապես 1757 խումբ, 86 էջ և 64 օգտահաշիվ:
Ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ նրանք բոլորը ներգրավված են եղել «ոչ հավաստի վարքի համակարգման» մեջ և զբաղվել են սպամի տարածմամբ: Ոչ մեծ քանակության էջեր տեղադրել են նյութեր ուկրաինական քաղաքականության վերաբերյալ: Հեռացված էջերի ադմինիստրատորները դրանք վարել են կեղծ օգտահաշիվներով:
Հեռացված էջերի մասին տվյալները փոխանցվել են իրավապահ մարմիններին, ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, Facebook ընկերությունը 2017թ. սեպտեմբերից պարբերաբար արգելափակում է օգտահաշիվներ ու էջեր, որոնք կապված են այդ թվում Ռուսաստանի և «տրոլերի ֆաբրիկայի» հետ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ