ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ նշեց, որ անցյալ տարի ԱՄՆ-ում տեղի է ունեցավ Ժողովրդական կյանքի փառատոն, որն ունեցել է 800.000 այցելու: Այդ փառատոնին ներկայացվել են նաեւ Հայաստանի մշակույթը, ավանդույթները, սովորույթները: Գիտնականն ասաց, որ փառատոնի արդյունքները, որին մասնակցում էր նաեւ Հայաստանը, կարելի է Հայաստանում էլ ներկայացնել:
«Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման ընթացքում մի շարք հուշարձաններ են հայտնաբերվել, նրանք Մետաքսի ճանապարհին Հարավից-Հյուսիս ճյուղավորման վրա են: Այսինքն` Մետաքսի ճանապարհը զբոսաշրջիկներին ներկայացնելու առումով շատ լավ բազա ունենք»,-ասաց պարոն Ավետիսյանը:
Գիտնականը վարչապետին առաջարկեց զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների եւ իրենց ինստիտուտի հետ քննարկել թեման, ինչը նրա համոզմամբ, շատ լուրջ արդյունք կարող է տալ:
Վարչապետին դուր եկավ Պավել Ավետիսյանի առաջարկը, նա ԳԱԱ մյուս ինստիտուտներին էլ կոչ արեց նման կերպ վարվել, եւ իրենց գործունեությունը կապել տնտեսության հետ:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ