Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մենք հատուկ կռիվ չենք տալու, որ Քաղաքացու օր չլինի». Էդմոն Մարուքյան

Մարտ 26,2019 15:05

«Ինչպե՞ս պետք է նշել այդ օրը: Երբ կլինեն սահմանումներ, մենք խմբակցությունով դիրքորոշում կհայտնենք»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով կառավարության նախաձեռնությանը, համաձայն որի՝ ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես Քաղաքացու օր, ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ երկրում տեղի ունեցած վերջին փոփոխություններում ամեն քաղաքացի իր ներդրումն ունի, ուստի քաղաքացիներին «մեկ ու մեջ» անելը ճիշտ չէ. «Մենք հատուկ կռիվ չենք տալու, որ այդպիսի օր չլինի, ոչ էլ կռիվ ենք տալու, որ այն լինի: Մենք կռիվ ենք տալիս, որ մարդկանց կյանքը լավանա»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031