Ղըրղըզստանը, որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) նախագահող երկիր, կցանկանար, որ նոր գլխավոր քարտուղարը շուտափույթ նշանակվեր, չնայած նրա բացակայությունը չի անդրադառնում կազմակերպության գործունեության վրա: Այս մասին «Ինտերֆաքս»-ին ասել է Ղըրղըզստանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Դանիյար Սադիկովը:
«Մենք՝ որպես համանախագահող երկիր, ցանկանում ենք, որպեսզի հնարավորինս արագ գլխավոր քարտուղար նշանակվի, որպեսզի կազմակերպությունը լիարժեք աշխատի: Բայց, այսօրվա դրությամբ, գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարում է կազմակերպության ղեկավարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: Նա բավականին փորձառու և լուրջ մարդ է, ուստի բուն գործունեության վրա դա որևէ կերպ չի անդրադառնում»,- ասել է Սադիկովը:
Նա նշել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցով բանակցություններ են ընթանում, ընդհանուր առմամբ կազմակերպության շրջանակում բոլոր մասնակիցները գործակցում են միմյանց հետ:
«Մենք մեր նախագահությունն իրականացնում ենք մեր նախագահի կողմից սահմանված առաջնահերթությունների շրջանակում, նախատեսվում է, որ ՀԱՊԿ գագաթնաժողովը տեղի կունենա աշնանը Բիշքեկում»,- ասել է Սադիկովը:
Կարդացեք նաև
Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ գագաթնաժողովը տեղը կունենա «անգամ եթե մինչև աշուն կողմերը միասնական որոշման չհանգեն կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի թեկնածության հարցում»:
«Ես կարծում եմ, որ գագաթնաժողովը տեղի կունենա, ընդհանրապես գլխավոր պայմանն այն է, որ գագաթնաժողովին ներկա լինեն բոլոր պետությունների ղեկավարները»,- ասել է Սադիկովը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ