Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արտաշես Գեղամյանի հոդվածը մի քիչ փոխել, բերել էր». պատգամավորները պատմում են ուսանողների զավեշտալի պլագիատները

Մարտ 26,2019 14:54

«Գովազդի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկումն ԱԺ-ում շարունակվում է: Ինչպես հայտնել ենք, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն առաջարկում է «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարել եւ արգելել կուրսային, դիպլոմային, ռեֆերատ եւ այլ գործնական աշխատանքները պատրաստելու ծառայությունների գովազդը։

Քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը ծնողներին կոչ արեց, որ եթե նկատում են՝ իրենց երեխան սովորելու հետ սեր չունի, չի սիրում ընթերցել, սովորել, իզուր երեխայի կյանքը մղձավանջի չվերածեն, ավելի լավ է արհեստի տան, որովհետեւ զոռով բուհ ընդունելով՝ իրենց տանջանքները չեն ավարտվելու, պետք է ծանոթ մեջ գցեն, որ ստուգարք հանձնեն, կուրսայիններն էլ փողով առնեն:

Ոշագրավ էր «Իմ քայլը» խմբակցությունից Միքայել Զոլյանի ելույթը: Նա իր ուսանողների կուրսայիններից զավեշտալի օրինակներ բերեց: Մինչ այդ նա ասաց, որ այսօր ուսանողներին թվում է, թե նորմալ է, որ կուրսայինները իրենք չեն գրում, մտածում են՝ ինտերնետը հենց դրա համար է, որ փնտրեն ռեֆերատներ. «Մի անգամ ինձ աշխատանք են բերել, որտեղ այսպիսի խոսքեր կային՝ «երբ ես դասավանդում էի Հարվարդում, ես ունեի մի չինացի ուսանող»: Ես ուսանողին հարցնում եմ՝ դուք ե՞րբ եք Հարվարդն ավարտել, ինքը չէր հասկանում, որովհետեւ չէր էլ կարդացել: Ասում եմ՝ դուք գրել եք, որ չինացի ուսանող եք ունեցել: Նա զարմացավ, որ դրա համար պետք է ցածր գնահատական ստանա: Մեկ այլ ուսանող էլ բերել էր աշխատանք, զգում եմ, որ ծանոթ է ոճը, ես լսել եմ մի տեղ այդ ամեն ինչը: Բնականաբար, Google-ով ստուգեցի, պարզվեց՝ նախորդ ԱԺ գումարման պատգամավոր Արտաշես Գեղամյանի  հոդվածը մի քիչ փոխել, բերել էր: Չգիտեմ՝ դա kursayin.am-ի՞ց էր առել, թե՞ ինքն էր արել, ամեն դեպքում, այդ մտայնությունը կա: Կարեւոր է, որ մենք սկսենք դրա դեմ պայքարը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031