ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի 55 րոպեանոց ելույթից հետո Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին մասնակցող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ: Նա Հայաստանը որակեց ԽՍՀՄ-ի տարիների սիլիկոնային հովիտ, ինչը արժանացավ ներկաների ծափահարություններին:
Վարչապետի խոսքով, խորհրդային տարիներին պետությունը հստակ գիտեր, թե ինչ է ուզում գիտությունից, գիտությունն էլ գիտեր, թե ինչ է պետք պետությանը:
«Այսօրվա մեր ունեցած խնդիրների մեծ մասը կապված է հենց այդ թնջուկի հետ»,-ասաց նա: Ապա հավելեց, թե ինչ է ուզում այսօրվա կառավարությունը գիտությունից. «Մենք հայտարարել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը տեսնում ենք որպես տեխնոլոգիական երկիր»:
Ասաց նաեւ, որ շատ է խոսվում գիտության ֆինանսավորման մասին, այն մասին, թե ֆինանսների բացակայության պատճառով ինչ-որ բան չի կայանում, չի լուծվում: «Կառավարությունում մեր աշխատանքները քննարկելիս ես ընդհանրապես առաջակել եմ հրաժարվել փողի մասին խոսակցություններից, որովհետեւ եթե սկսում ենք փողից, գնում ենք փակուղի…Հարցն այն չէ` փող կա՞, թե չկա…Հարցն այն է, թե ինչ ենք մենք ուզում»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ