«ԱԺ նախագահին տեղեկացրել եմ խնդրի մասին, այսօր նաեւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի հետ կքննարկենք, որպեսզի մարդկանց պատշաճ իրազեկենք, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչ է տեղի ունենում, ինչ հնարավոր լուծումներ կարող են առաջարկվել»,-Aravot.am-ի հետ զրույցում այսօր անդրադառնալով ԱԺ մաքրուհիների բողոքի գործողություններին, ասաց ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ մաքրուհիները դժգոհում են խորհրդարանին մաքրության ծառայություններ մատուցող ընկերության կողմից իրենց աշխատավարձի կրճատման որոշումից:
«Որոշ հարցեր նախկին իրավիճակի հետ են կապված, ուստի դեռ պետք է հասկանանք, թե արդյոք ներկայում հնարավո՞ր է որեւէ լուծում գտնել»,-հավելեց Վահե Էնֆիաջյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ