Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Համադրումից ակնհայտ է, որ բոլորը ցուցանիշները վատացել են։ Սակայն Վիճծառայությունը տարեսկզբի երկու ամիսների հանրագումարում գրանցել է աճ. «168 ժամ»

Մարտ 26,2019 13:03

Դատելով հրապարակված ցուցանիշներից՝ հունվարի անկումից հետո, փետրվարին կտրուկ ակտիվություն է դրսևորվել արտաքին առևտրի ոլորտում։ Մասնավորապես արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է՝ 28, արտահանումը՝ ավելի քան 32, ներմուծումը՝ գրեթե 26 տոկոսով։ Ըստ այդմ, առևտրի շրջանառությունն այդ ամսին կազմել է 568,2 մլն դոլար, որից 192,6 միլիոնը արտահանման, և 375,6 միլիոնը՝ ներմուծման հաշվին։

Թվում է, թե իդեալական արդյունք է։ Բայց երբ փորձեցինք ցուցանիշները համադրել նախորդ տարի Վիճծառայության հրապարակած նույն ամսվա արտաքին առևտրի տվյալների հետ, ապշեցուցիչ պատկեր ստացվեց։

Պարզվեց՝ 2018թ. փետրվարին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել էր 592,8 մլն դոլար։ Այսինքն՝ նույնիսկ 24,6 միլիոնով ավելի, քան այս տարի։ Այդ ամսին Հայաստանից արտահանվել էր ավելի քան 210 մլն դոլարի ապրանք։ Այլ կերպ ասած՝ առնվազն 7 միլիոնով ավելի, քան 2019թ. նույն ամսին։ Ներմուծումը կազմել էր 382,6 միլիոն՝ այս տարվա 375,6 մլն դոլարի դիմաց։

Թե ինչպե՞ս է այս ցուցանիշները համադրել Վիճծառայությունը, որ 2019թ. փետրվարին արտաքին առևտրի շրջանառության աճը կազմել է 28, արտահանմանը՝ ավելի քան 32, իսկ ներմուծմանը՝ գրեթե 26 տոկոս, դժվար է ասել։

Նույն պատկերն է նաև երկու ամսվա կտրվածքով. եթե անցած տարվա հունվար-փետրվարին արտաքին առևտրի շրջանառությունը կազմել էր 1 մլրդ 98 մլն դոլար, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում Վիճծառայությունն արձանագրել է 1 մլրդ 11 մլն դոլար։ 2018թ. առաջին երկու ամիսներին Հայաստանից արտահանվել էր 386,9 միլիոնի, այս տարի 337,9 մլն դոլարի ապրանք։ 2018թ. հունվար- փետրվարին եղել էր 711 մլն դոլարի, 2019թ.՝ 678 մլն դոլարի ներմուծում։

Այս համադրումից ակնհայտ է, որ բոլորը ցուցանիշները վատացել են։ Սակայն Վիճծառայությունը տարեսկզբի երկու ամիսների հանրագումարում գրանցել է արտաքին առևտրի գրեթե 32, արտահանման՝ 23, և ներմուծման՝ 37 տոկոսին մոտ աճ։

Մնում է ենթադրել, որ կիրառվել է սովորական դարձած վերանայումների և վերագնահատումների սկզբունքը։ Թեև անգամ այդ դեպքում նման մեծ տարբերություններ, որոնք, անշուշտ, էապես փոխում են տնտեսական ակտիվության պատկերը երկրում, անհնար է պատկերացնել։

Բոլորովին զարմանալի չէ, որ այս ամենից հետո տարեսկզբի երկու ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվությունը կազմել է 6,5 տոկոս։ Ըստ ամենայնի, սա վերջնական ցուցանիշ չէ և առաջիկայում դեռ կվերանայվի, բայց կտրուկ տեղաշարժեր հազիվ թե լինեն։

Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031