Լրահոս
Օրվա լրահոսը

Կոլերով. եթե հայկական կողմը ցանկանում է խոսել Մադրիդյան սկզբունքների, դրանց հստակեցման մասին, ապա դա լավ օրակարգ չէ. «168 ժամ»

Մարտ 26,2019 12:36

«168 ժամի» հետ զրույցում ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուս վերլուծաբան Մոդեստ Կոլերովն անդրադառնալով հանդիպմանն ու ՀՀ իշխանությունների՝ Մադրիդյան սկզբունքները հստակեցնելու առաջարկությանը, վերահաստատեց ավելի վաղ հայտնած իր դիրքորոշումը, որ ՄԽ համանախագահների հրապարակած սկզբունքների և տարրերի կազմը չի նպաստում հայկական կողմերի շահերի պաշտպանությանը, և այդ օրակարգով հանդիպումները չեն նպաստում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով, նման օրակարգով բանակցությունների հայկական կողմը չպետք է համաձայնի, առավել ևս, երբ չի հաջողվում նաև առաջընթացի հասնել բանակցային գործընթացին Արցախի մասնակցության հարցում։

«Ինչ վերաբերում է հստակեցմանը, ապա ինձ համար դրանց մասին խոսելն արդեն իսկ անիմաստ է։ Կա՛մ պետք էր հայտարարել դրանց ընդունելիության մասին, կա՛մ՝ հակառակը, քանի որ այլ կարծիք չի կարող լինել, դրանք չափազանց հստակ են, կա՛մ դու դրանց համաձայն ես, կա՛մ՝ ոչ։ Կարգավորման այդ սցենարի դեպքում Ղարաբաղի գոյությունը չի կարող շարունակվել, քանի որ Ղարաբաղը կզրկվի իր անվտանգությունից, կենսական մի շարք աղբյուրներից։ Տեսնում ենք, որ այս ճանապարհն անօգուտ է, չի տալիս որևէ արդյունք, ուրեմն պետք է գնալ այլ ճանապարհով, այն որևէ նոր վտանգ չի պարունակում, քանի որ պատերազմական գործողությունների վերսկսման սպառնալիքը հակամարտության չկարգավորվածության դեպքում բարձր է միշտ»,- ասաց Մոդեստ Կոլերովը։

Նա առաջիկա հնարավոր հանդիպումից առանձնապես լուրջ ակնկալիքներ չունի։ Կոլերովի խոսքով, եթե հայկական կողմը ցանկանում է խոսել Մադրիդյան սկզբունքների, դրանց հստակեցման մասին, ապա դա լավ օրակարգ չէ և չի նպաստելու խաղաղ մթնոլորտի հաստատմանը, ուստի չկա որևէ էական ակնկալիք։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031