Լրահոս
Օրվա լրահոսը

«Անելիքը չիմանալու» մեջ իշխանություններին մեղադրել հաստատ տեղին չէ. «Հայկական ժամանակ»

Մարտ 26,2019 12:31

«Գո՛րծ արեք, գո՛րծ, հերիք ա ժողովրդին տեսարաններով կերակրեք»։ Սա այն հիմնական քարոզչական կարգախոսն է, որով նախկին իշխանություններն ու կառուցողական ընդդիմության անվան տակ ծպտված նրանց թաքուն դաշնակիցները փորձում են ազդել հասարակական գիտակցության վրա։ Իսկ առավել կրթվածներն ավելի բարդ բառեր են օգտագործում՝ «կոնցեպտ», «տեսլական», «հայեցակարգ»… Իբր իշխանություններն այդ ամենը չունեն, ու քանի որ չգիտեն ինչ անել՝ ստիպված անում են այն, ինչը գիտեն։

Իսկապե՞ս իշխանությունները չգիտեն՝ ինչ անել։ Բայց տասնամյակներ շարունակ քաղաքական ուժերը՝ տարբեր հարթակներից, փորձագետները՝ լրատվամիջոցների էջերում ու քաղաքացիներն՝ իրենց խոհանոցներում ամենայն մանրամասնությամբ հենց այդ հարցերն էին քննարկում՝ ինչպե՞ս երկիրը դուրս բերել ծանր վիճակից։ Եվ «ճանապարհային քարտեզը» միանգամայն հստակ էր. պետք է արմատախիլ անել կոռուպցիան, վերացնել ստվերային տնտեսությունը, նորմալ մրցակցային դաշտ ապահովել, ժողովրդից թալանածը ետ բերել, կտրուկ մեծացնել բյուջեի մուտքերը, այդ միջոցներով բարձրացնել բանակի մարտունակությունն ու պետության անվտանգության մակարդակը, ներդրումային բարենպաստ միջավայր ապահովել, կասեցնել արտագաղթը, կրճատել ուռճացված պետական կառավարման համակարգը, բարձրացնել պետական ծախսումների արդյունավետությունը, վերացնել քաղաքական կոռուպցիան եւ ապահովել արդար ընտրություններ, ստեղծել իրապես անկախ դատաիրավական համակարգ…

Այլընտրանք պարզապես չկար, որովհետեւ բոլորի համար էլ հասկանալի էր՝ առանց այս քայլերի հնարավոր չի լինելու որեւէ բանի հասնել։ Իշխանությունները, մեծ հաշվով, հենց այս «ճանապարհային քարտեզով» էլ առաջ են շարժվում։ Արագությունը կամ արդյունավետությունը բավարար են, թե ոչ՝ այլ հարց է, բայց «անելիքը չիմանալու» մեջ իշխանություններին մեղադրել հաստատ տեղին չէ: Ուրիշ բան, որ այդ քայլերից յուրաքանչյուրը լուրջ դիմադրության է հանդիպում պոտենցիալ տուժողների կողմից, բայց որեւէ մեկը չէր էլ ակնկալում, որ գործընթացը յուղի պես է գնալու։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031