Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունում ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը կամ կրթական պրոցեսը կուսակցականացրած ռեկտորը կամ ղեկավարը չի կարող շարունակել աշխատել։ «Հեղափոխությունը սկսվել է այդ պահանջով եւ ավարտվելու է այդ պահանջով։ Սա քաղաքական որոշում է եւ պետք է իրագործվի։ Որեւէ մեկը հույս չունենա, որ կմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել»,- ասաց նա։ Շատերի կարծիքով՝ այս հայտարարությունն ուղղված էր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին։ Ինքը՝ Սիմոնյանը, անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, նշեց, որ ԵՊՀ-ն դռներ չի փակում ուսանողների առաջ, եւ որ վարչապետը փակագծեր չի բացել, այդ հայտարարություններն իրեն չեն վերաբերում։
Նշենք, որ ռեկտորի այս հայտարարությունը դուր չի եկել ուսանողների մի մասին, եւ երեկվանից նրանք սոցիալական ցանցերում տարածում էին տեսանյութեր թավշյա հեղափոխության օրերից՝ ցույց տալու, թե հեղափոխության օրերին ինչպես են իրենց դեմ դռներ փակվել։
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Արթուր Իսրայելյանից հետաքրքրվեց՝ ով է Փաշինյանի հայտարարության հասցեատերը։ Իսրայելյանն ասաց, թե, իր կարծիքով հայտարարությունն ընդհանուր է արվել, եւ վարչապետը կոնկրետ մեկին նկատի չի ունեցել։ Հետաքրքրվեցինք՝ հնարավոր է, որ այս հայտարարությունից հետո հոգաբարձուների խորհուրդը էլի նիստ հրավիրի՝ ռեկտորին պաշտոնանկ անելու օրակարգով։ «Նիստ լինելու է, բայց այլ օրակարգով։ Նման օրակարգ մենք չունենք»,- ասաց Իսրայելյանը:
Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում