Հարցազրույց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ
– Տիկին Աճեմյան, Քաղաքացու օր սահմանելու իշխանության որոշումը Դուք ինչպե՞ս եք ընդունել, ինչպես Նիկոլ Փաշինյա՞նը հիմնավորեց՝ «ի նշանավորումն 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հաղթանակի»։
– Ցավոք, պետք է արձանագրենք, որ քաղաքական գործունեությունը, քաղաքական գործչի կերպարի նշաձողն այն աստիճանի է իջեցվել, որ երեւի թե արդեն մեկնաբանելու կարիք էլ չկա։ Քաղաքական ուժն իր ղեկավարի հետ միասին այնքան օրակարգ չունի, որ նման տոներ է մոգոնում։ Օրակարգ չունենալու, աշխատել չցանկանալու հետեւանք է սա։ Մենք բազում խնդիրներ ունենք, եւ այս պահին էլ տարված լինելով իրենց հեղափոխական շարժումով ու իրենց տեսնել միայն այս ամենի կիզակետում՝ ես համարում եմ անմեղսունակություն։ Մարդիկ, որոնք իրեն հավատում էին, իսկ իրենց նախաձեռնությունը ես համարում եմ զավեշտալի, շատ տխուր, եթե ոչ՝ ծիծաղելի։
– Իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ ՀՀ քաղաքացիները տասնամյակներ շարունակ իրենց քաղաքացի չեն զգացել, իրենց քվեն գողացել են, կեղծել, ու հիմա մարդիկ ինքնակամ թոթափել են այդ լուծը ու արժանի են իրենց տոնն ունենալու։
Կարդացեք նաև
– Ցավոք սրտի, մենք այդպես էլ կայացած քաղաքացիական հասարակություն չունեցանք, մենք ունեցանք ֆեյք քաղաքական-հասարակական գործիչներ, որոնք պարզապես իրենց անձնական շահադիտական մղումներից ելնելով՝ այս ճանապարհով մանիպուլյացիայի ենթարկեցին հասարակությանը, սա էլ է դրա հետեւանք։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում