Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք հիմա ունենք մի իրավիճակ, որը պետք է ուղղակիորեն լուծվեր համայնքում, սակայն ոչ միայն չի լուծվել, այլև սրվել ու մտել է փակուղի». Շիրակի մարզպետ

Մարտ 26,2019 10:40

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր հանդիպել է Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանին և համայնքապետարանի աշխատակիցներին, ավագանու անդամներին, բնակավայրերի վարչական ղեկավարներին։ Հանդիպման ժամանակ քննարկվել է վերջին շրջանում Անի համայնքում ստեղծված փակուղային իրավիճակը և համայնքապետարանի աշխատանքի խաթարումն ու դրա հետևանքներին առնչվող հարցեր։

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ այս խնդրի վերաբերյալ դիրքորոշումը չի փոխվել և գտնում է, որ այն պետք է լուծվի միայն փոխադարձ զիջումների, հանդուրժողականության և օրենքի շրջանակներում։

«Մենք հիմա ունենք մի իրավիճակ, որը պետք է ուղղակիորեն լուծվեր համայնքում, սակայն ոչ միայն չի լուծվել, այլև սրվել ու մտել է փակուղի։ Այս ամենը վատ հետևանքներ ունի, քանի որ կարող են լինել անթույլատրելի երևույթներ ու նաև համայնքի շարունակական զարգացմանը միտված քայլերը կարող են հապաղել»,- նշել է Տիգրան Պետրոսյանը։

Մարզպետն ընդգծել է, որ կարևորում է խնդրի լուծման ճանապարհին ընդհանուր եզրեր փնտրելը, քայլերում օրինականության պահպանումը:

Շիրակի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031