Անցեալ Ուրբաթ, 22 Մարտին, վարչապետ Փաշինեանի նախաձեռնութեամբ Հայաստանի ժողովրդագրական տագնապալի վիճակի քննարկում տեղի ունեցաւ, մասնակցութեամբ աշխատանքի եւ ընկերային ապահովութեան հարցերու նախարար Զարուհի Բաթոյեանի, առողջապահութեան նախարար Արսէն Թորոսեանի, վիճակագրական վարչութեան նախագահ Ստեփան Մնացականեանի եւ ՄԱԿի Բնակչութեան եւ զարգացման հիմնադրամի հայաստանեան գրասենեակի ներկայացուցիչ Ծովինար Յարութիւնեանի, որոնք ներկայացուցած են ժողովրդագրական իրավիճակին ուղղութեամբ իրականացուած վերլուծութիւններ, ուսումնասիութիւններու արդիւնքներ:
Այս նիստին տեղեկագրութենէն կը քաղենք հետեւեալը.
«Նշուել է, որ 2018 թուականի Դեկտեմբերի վերջի արդիւնքներով Հայաստանում մշտական բնակչութեան թիւը կազմել է 2 մլն 972 հազար: Զեկուցուել է, որ 2018ին ժողովրդագրական իրավիճակի առումով արձանագրուել են դրական միտումներ, մասնաւորապէս, մեկնումների եւ ժամանումների տարբերութիւնը (սահմահատումների սալդօ) 2017ին կազմել է մինուս 26 հազար 897, իսկ 2018ին՝ պլիւս 15 հազար 313: Տեղեկացուել է, որ նախորդ տարուայ ընթացքում մեր երկրում դանդաղել է ծնունդների թուի նուազման տեմպը, նուազել է մահերի, ամուսնալուծութիւնների թիւը, արձանագրուել է բնական յաւելաճի փոքր դրական միտում, ուղեւորափոխադրումների հաշուեկշիռը եւս դրական է: Նուազել է նաեւ միգրացիայի բացասական մնացորդը, նորածինների սեռերի համամասնութիւնը. 2013ի 115 տղայ/100 աղջիկ յարաբերակցութիւնը 2018ին կազմել է 111 տղայ/100 աղջիկ»:
ԿԱՐՕ ԱՐՄԵՆԵԱՆ
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ «Ասպարեզ» օրաթերթի այսօրվա համարում: