Թեև այս պահին իշխանություն-հասարակություն կապի խզում չկա, բայց կա մեկ այլ հարց: Խնդիրն այն է, որ իշխանության գործողություններն անհասկանալի են հասարակության համար: Այս կարծիքին է քաղաքագետ Հայկ Սուքիասյանը, որը հենց այդ հանգամանքով է պայմանավորում վերջերս առկա բողոքի ակցիաներն ու դժգոհությունը:
«Հասարակություն-իշխանություն կապի խզում չեմ տեսնում, հակառակը՝ իշխանություն-հասարակություն կապը շատ ավելի է ուժեղացել, բայց այստեղ հարց է՝ այն դրակա՞ն, թե՞ բացասական հունով է գնալու: Իհարկե, իշխանության դեմ բողոքները նաև պետք է դասակարգել, այսինքն, դժվար է հիմա հասկանալ՝ ո՞րն է արդարացի կամ սխալ: Բայց, այդուհանդերձ, իշխանությունը պետք է լավ հասկանա, որ իր գործողություններն անհասկանալի են: Մեր իշխանությունը հիմա օպերատիվ կառավարում է իրականացնում: Այսինքն, «պաժառնիկի» նման ինչ-որ իրադարձությունների է արձագանքում, բայց իր գործողությունները չեն տեղավորվում որոշակի աշխարհայացքի, կոնցեպտի շրջանակում: Իշխանությունը լավ չի բացատրում՝ ի՞նչ է ուզում անել, պարզապես ինչ-որ իրավիճակների է արձագանքում, ինչի պատճռով էլ ժողովրդի բողոքը միշտ լինելու է: Իշխանությունը պետք է ուղիղ բացատրի, որ այս կամ այն գործընթացը կոնկրետ գաղափարախոսության, կոնցեպցիայի շրջանակում է: Վստահ եմ, որ եթե հասարակության համար իշխանության գործողությունները հասկանալի լինեին, բողոքներն ավելի քիչ կլինեն: Բայց քանի դեռ շարունակելու է առանց բացատրելու ամեն օր մի գործընթացի արձագանքել, մի օր մի հիմնարկ փակել, մի օր՝ մյուսը, այդ գործընթացները ժողովրդին անընդհատ փողոց են տանելու»,-ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ նման կերպ շարունակելու դեպքում իշխանության լեգիտիմությունը, հավանաբար, անկում է ապրելու:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Հայկ Սուքիասյանի ֆեյսբուքյան էջից: