Մարտի 22-ին Մեղրիի զորամասի մի քանի հարյուր զինծառայող ինքնակամ լքել էին զորամասի տարածքը: Զանգեզուրի TV-ին մանրամասներ է պատմում միջադեպից: Քաղաք դուրս եկած զինծառայողները գոչում էին «կյանք գողերին, մահ ոստիկաններին», «դմփ-դմփ-հու» և այլն:
Զանգեզուրի TV-ի աղբյուրի՝ զորամասում որոշ շարքայիններ հրաժարվում էին պահպանել օրենքով սահմանված կանոններ, ինչպես օրինակ՝ փոխում էին հագուստի ձևը՝ դարձնելով այն քաղաքացիական, չէին սափրվում՝ պատճառաբանելով, որ վարչապետ Փաշինյանը նույնպես մորուք ունի:
Մանրամասն՝ տեսանյութում