Հորդառատ անձրևների պատճառով Իրանի ավելի քան տաս նահանգում վտանգի առաջին կարգի ազդանշան է տրված: Լուսանկարի դեղին մասն առավել վտանգված նահանգների քարտեզն է:
Իրանում թեկուզ Նովռուզի արձակուրդներ են, բայց վտանգված նահանգների նահանգապետերին, կուսակալներին և համայնքապետերին արգելվել է արձակուրդի մեկնել, կամ իրենց ծառայության տարածքից բացակայել: Այսօր առավոտյան հաշված րոպեների ընթացքում գարնանաբույր Շիրազ քաղաքի գլխավոր մուտքը թաղվեց ջրհեղեղի տակ, բնության զայրույթի զոհը դարձան մոտ քսան հոգի, հարյուրավոր ավտոմեքենաներ և շինություններ: Շիրազի դեպքը ցնցել է Իրանի հանրային կարծիքը և որոշները քրեական հետաքննություն են պահանջում. հնաբնակների վկայությամբ քաղաքի գլխավոր մուտքը լայնացրել են կողքի հեղեղատը լցնելու և ասֆալտապատելու հաշվին:
Իրանում Ավստրիայի դեսպանը խորը ցավ է հայտնել Իրանի վերջին աղետի և հատկապես Շիրազ պատմական քաղաքի ավերածությունների համար և իր պետության պատրաստակամությունն է հայտնել տուժածներին օգնելու համար:
Առատ տեղումները շարունակվում են նաև Հայաստանում և համապատասխան գերատեսչությունները պատրաստ վիճակում են գտնվում:
Տիգրան ԴԱՎԹՅԱՆ