Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեփոխումները պետք է ուղղված լինեն շոշափելի արդյունքների. ԵԽԽՎ համազեկուցողներ

Մարտ 25,2019 22:03

Հայաստանի իշխանությունները քաջատեղյակ են, որ բնակչությունը փոփոխությունների մեծ ակնկալիքներ ունի: Հետևաբար կարևոր է, որպեսզի նոր ձևավորվող բարեփոխումները ուղղված լինեն կոնկրետ և շոշափելի արդյունքների: Այս մասին ասել են ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Յուլյա Լովոչկինան (Ուկրաինա) և Անդրեյ Շիրցելին (Սլովենիա) 2019թ. մարտի 12-14-ը Հայաստան կատարած այցից հետո:

Համազեկուցողները ողջունել են Հայաստանի պատգամավորների պատրաստակամությունը՝ կենտրոնական դեր տալ Ազգային ժողովին ինստիտուցիոնալ համակարգում, և գործադիրի ցանկությունը՝ իշխանությունների ավելի լավ վերաբաշխման հարցում: ««Ուղղահայց իշխանությունը» հին ավանդույթ է Հայաստանում, և իշխանությունների իրական հավասարակշռություն ապահովելու ցանկացած հայտարարված պատրաստակամություն կարող է միայն ողջունվել»,- ասել են համազեկուցողները՝ ընդգծելով, որ դա կարող է օգնել Հայաստանում իրական ժողովրդավարական մշակույթի ամրապնդմանը՝ հիմնված հանդուրժողականության և այլակարծության ընդունման վրա:

Հանդիպումների ժամանակ համազեկուցողներին տեղեկացրել են, որ որոշ ոլորտներում, ինչպիսիք են գենդերային հավասարությունը և կոռուպցիայի դեմ պայքարը, վերաբերմունքի և տոնի ակնհայտ փոփոխություն կա իշխանությունների կողմից, և առաջին շոշափելի արդյունքները կոռուպցիայի եմ պայքարում արդեն գրանցվել են: «Մենք ողջունում ենք նախապատրաստվող բոլոր խոշոր բարեփոխումները դատական անկախության, նոր քրեական քաղաքականության ընդունման և հատուկ կոռուպցիայի և խտրականության դեմ պայքարին ուղղված ինստիտուտների ստեղծման համար, և հավասարապես ողջունում ենք մտադրությունը՝ զարգացնելու այս քաղաքականությունները ներառական ձևով»,- ասել են նրանք:

Համանախագահները ուշիուշով կհետևեն այդ բարեփոխումների իրականացմանը: Նրանք կոչ են արել Հայաստանի իշխանություններին օգուտ քաղել հանրային աջակցության ներկայի շատ բարձր մակարդակից՝ իրենց ջանքերը կենտրոնացնելու սոցիալական բարեփոխումների վրա, այդ թվում բոլոր հայերի սոցիալական ծառայությունների բարելավումը, ինչպես նաև հայ հասարակության համար զգայուն բարեփոխումների վրա, ինչպիսիք են ընտանեկան բռնության դեմ պայքարը, կանանց և տղամարդկանց անհավասարությունը և ԼԳԲՏԻ ներկայացուցիչների իրավունքները:

Իրենց նախկին՝ 2018թ. մայիսյան այցից հետո համազեկուցողները ողջունել էին այն հասունությունը, որով Հայաստանի քաղաքական ուժերը և հայերը կարողացան հասնել խաղաղ հեղափոխության և քաղաքական փոփոխության: «Այդ փոփոխությունն ավարտվեց 2018թ. դեկտեմբերի ընտրություններով, որոնք ճանաչվեցին ազատ և արդար բոլոր միջազգային դիտորդների և մեզ հանդիպած քաղաքական դերակատարների մեծամասնության կողմից»,- ասել են նրանք:

«Փոփոխությունները, որոնց միջով անցնում է երկիրը, շատ խորն են: Եվրոպայի խորհուրդը և նրա խորհրդարանական վեհաժողովը հայ ժողովրդի և նրա ներկայացուցիչների տրամադրության տակ են՝ ապահովելու այդ փոփոխությունների բարեհաջող նախապատրաստումն ու իրականացումը»,- եզրափակել են համազեկուցողները:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031