Լրահոս
Օրվա լրահոսը

«Վահան Շիրխանյանի բաց նամակի առնչությամբ ՀՔԾ-ում այս պահին քրեական գործ հարուցված չէ». Մարինա Օհանջանյան

Մարտ 25,2019 21:33
shirxanyan

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված բաց նամակի առնչությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում այս պահին քրեական գործ հարուցված չէ: Այս մասին Aravot.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: «Նյութեր են նախապատրաստվում միայն 1998թ.-ի ընտրությունների կեղծման դրվագով, իսկ նամակում մատնանշված մյուս հանգամանքները մեր իրավասության տիրույթում չեն»,-նշեց Մարինա Օհանջանյանը:

Ինչ վերաբերում է հարցին՝ «Վահան Շիրխանյանը հարցաքննվե՞լ է, թե ոչ», Մարինա Օհանջանյանը պատասխանեց, որ այս պահին ՀՔԾ-ն այլ մանրամասներ հրապարակել նպատակահարմար չի գտնում:

Հիշեցնենք, որ բաց նամակում Վահան Շիրխանյանը դիմել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ասելով. «1998թ. 30-ը մարտի, նախագահական ընտրությունների 2-րդ փուլ։ Բացառապես Վազգեն Սարգսյանի խոսքին տրված 27 տոկոս քվեն դարձրիր քեզ համար 59 տոկոս և քեզ հռչակեցիր ՀՀ նախագահ։ Իսկ 73 տոկոս ստացած Կարեն Դեմիրճյանին «մեծահոգաբար» տվեցիր 41 տոկոս՝ խոստանալով նաև վարչապետի պաշտոնը՝ Վազգենի պահանջով։ Եվ, իհարկե, խաբեցիր, ինչպես միշտ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031