Եվրո 2020-ի որակավորման փուլի Հայաստան-Ֆինլանդիա հանդիպման նախօրյակին հրավիրված ասուլիսում ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը խոսելով վաղվա մրցակցի մասին ասաց, որ Ֆինլանդիան շատ է առաջադիմել: Ու չնայած նրանց մարզիչը հայտարարել է, թե հաղթելու են Հայաստանին, վստահեցրեց, որ իր թիմը խաղադաշտ մտնելու է լավ արդյունք գրանցելու եւ ազգին ուրախացնելու նպատակով:
«Մենք յուրաքանչյուր խաղից առաջ կենտրոնանում ենք այդ խաղի վրա: Այդպես է բոլոր խաղերի ժամանակ», – ասաց Գյուլբուդաղյանցը:
Մարզիչը անդրադարձավ նաեւ առանձին ֆուտբոլիստներին, հավաքականի օղակներին՝ ընդգծելով նաեւ, որ նրանց մեջ պակասում է հավատը հաղթանակի նկատմամբ: «Հավատը հայկական ֆուտբոլում պետք է մանկապատանեկան ֆուտբոլից սերմանել, որպեսզի նրանք մեծ հավատով մարզվեն»,- ասաց մարզիչը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ