Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մաքրվել են մարզերի 300-ից ավելի հուշարձանների տարածքներ

Մարտ 25,2019 19:11

Համապետական շաբաթօրյակին ակտիվ մասնակցել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը իր ստորաբաժանումներով: Մայրաքաղաքում մաքրվել է Հրազդանի կիրճի Մանկական երկաթուղու հարևանությամբ գտնվող թվով 11 հուշարձանի տարածք: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները աղբից մաքրել են նաև հարակից  այգու տարածքը, ձորը:

Ակտիվությամբ աչքի են ընկել նաև ՊՄՊ մարզային ծառայության աշխատակիցները: Որոշ մարզերի հուշարձանների տարածքներում առկա ձյունը նույնիսկ չի խանգարել աշխատանքների իրականացմանը:

Վայոց ձորի մարզում օրինակ հուշարձանների պահապանները համայնքների բնակիչների, գյուղապետարանների աշխատակիցների / թվով 400 մարդ/ աջակցությամբ մաքրել են թվով 45 հուշարձանի տարածք: Մասնավորապես՝ Սելիմի քարավանատան, Թուխ Մանուկ  հուշարձանի, Գնդեվազի սուրբ Աստվածածին եկեղեցու, Օրբելյանների տոհմական գերեզմանոցի, Ելփինի սուրբ Սարգիս եկեղեցու տարածքները:

Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցները համայնքների բնակիչների ակտիվ մասնակցությամբ /400 մարդ/ աղբից մաքրել են մարզի 40 հուշարձանի տարածք: Աշխատանքներն իրականացվել են Առինջի գերեզմանոցի, Կարմրավոր մատուռի, Արգել համայնքում գտնվող ԵԱԶ, Ակունք համայնքի Պողոս-Պետրոս եկեղեցական համալիրի, Չարենցավանի վերածնունդ հուշարձանների տարածքներում: Վերածնունդ հուշարձանի տարածքը մարզային ծառայության աշխատակիցները մաքրել են Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանի և համայնքապետարանի աշխատակիցների հետ միասին:

Արագածոտնի մարզում մաքրման աշխատանքներն իրականացվել են մարզի 11 համայնքների 20 հուշարձանների՝ մասնավորապես՝ Ծիրանավոր, Կարմրավոր, սրբ. Սարգիս, սրբ. Մարինե, Վանի հերոսամարտի,  Օհանավանի՝ Հովհանավանք վանական համալիրի, Ուջանի՝ Հայդուկների  հիշատակին  նվիրված,  Զորավար  Անդրանիկի հուշարձանի, Արուճի  եկեղեցու  տարածքներում:

Լոռու  մարզում էլ մաքրման աշխատանքներին ակտիվ ներգրավված են եղել համայնքապետարանները, բնակիչները, ժամկետային զինծառայողներն ու դպրոցականները: Շուրջ 150 մարդու աջակցությամբ մաքրվել ու բարեկարգվել է 16 միավոր հուշարձանախմբի՝ Դսեղի հնագույն գերեզմանոց, «Թոփուկ խաչեր» մատուռ, Գյուլագարակ համայնքի՝ Տորմակ եկեղեցի, ԵԱԶ եւ այլ հուշարձանների տարածքներ:

Արարատի մարզում մեր աշխատակիցների հետ ակտիվորեն աշխատել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Շուրջ 400 մարդու /համայնքապետարանների աշխատակիցներ, բնակիչներ, ժամկետային զինծառայողներ/ մաքրել ու բարեկարգել են 20 համայնքի 40 հուշարձանների՝ մասնավորապես՝ «Քաղաքատեղի Դվին» հնավայրի, Վեդի քաղաքի  «Ազատամարտիկների»  պանթեոնի, 1937 թ. անվանի ճարտարապետ Թորոս Թորամանյանի նախագծով կառուցված Գետազարտի մշակույթի տան տարածքները:

Արմավիրցիներն էլ  /120 մարդ/ աջակցել են մարզային ծառայության պատասխանատուներին ու մաքրել մարզի 50 հուշարձանի՝ Հայկավանի սրբ. Մարիամ Աստվածածին, Տանձուտի ԵԱԶ, Սամաղարի եկեղեցի, Մրգաշատի ԵԱԶ հուշարձանների և այլ  հուշարձանների  մերձակայքը: Ակտիվ համագործակցել են նաև մարզի հանրակրթական դպրոցները, «Երիտասարդական հիմնադրամ» և «Կանանց խորհուրդ» Հ/Կ անդամները:

Գեղարքունիքի մարզում էլ ձյունով պատված են եղել  մի շարք հուշարձանների տարածքներ: Մարզային ծառայության աշխատակիցները դրանք կմաքրեն ապրիլի 18-ին: Իսկ մինչ այդ, մարզի տարբեր համայնքների 15 հուշարձանների` Գեղաշեն համայնքի սրբ. Աստվածածին եկեղեցու, 9-17-դդ թվագրվող գերեզմանոցի, Աստղաձոր համայնքի Ձիթհան 19-20 դդ, սրբ Պողոս-Պետրոս եկեղեցու, Վանեվանք վանական համալիրի եւ այլ հուշարձանների շրջակայքը մաքրվել ու բարեկարգվել է: Ձմեռը «չի հեռացել» նաև Սյունիքի մարզից:  Չնայած եղանակային վատ պայմաններին սյունեցիները և մարզային ծառայության պատասխանատուները ևս համապատասխան աշխատանքներ են իրականացրել: Մաքրվել են մարզի 40-ից ավելի հուշարձանների տարածքներ: Մասնավորապես՝ մաքրվել են Որոտնավանքի, Սիսիանի Սբ. Հովհաննես եկեղեցու, Եղեռնի զոհերին նվիրված հուշակոթողի, Հաղթակամար կոթողի ու այլ հուշարձանների տարածքները: Ժամկետային զինծառայողների օգնությամբ մաքրման աշխատանքներ են իրականացվել  «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցում:

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031