Մարտի 22-ին և 23-ին Մոսկվայում անցկացվեց «Անատոլի Խառլամպիևի մրցանակների» խաղարկությունը, որն ունի Սամբոյի Աշխարհի գավաթի կարգավիճակ:
Հայաստանի ներկայացնող 6 մարզիկներից երկուսը նվաճեցին մեդալ:
Աշխարհի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը, որ մարզական սամբոյի 52կգ քաշային կարգի փոխարեն այս անգամ հանդես եկավ 57 կգ քաշային կարգում, եզրափակչում պարտություն կրեց Ռուսաստանի ներկայացուցիչ Խերտեկ Սայանից և արժանացավ արծաթե մեդալի:
Իսկ մարտական սամբոյի 68 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց Սամվել Բադալյանը:
Սամբո մարզաձևի հիմնադիրներից Անատոլի Խառլանպիևի հուշամրցաշարին, որն անցկացվում է 1980թ-ից, իսկ 1982թ-ից ստացել է միջազգային մրցաշարի կարգավիճակ, այս տարի մասնակցում էր 200 մարզիկ աշխարհի 33 պետությունից:
Ի դեպ, ՌԴ ներկայացնող Եգոր Մղդսյանն ու Դավիթ Հովհաննիսյանը դարձան գավաթակիր:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա