Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը ղարաբաղյան կարգավորման հարցի շուրջ կկայանա մարտի 29-ին Վիեննայում, Ինտերֆաքսին հայտնել է Ավստրիայի մայրաքաղաքի աղբյուրը:
«Հանդիպումը տեղի կունենա մարտի 29-ին Վիեննայում: Այն կանցկացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ»,- նշել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները համաձայնություն են տվել հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ