Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աղմուկ հանած ցուցահանդես Երեւանում` «Ղրիմյան գարուն»

Մարտ 25,2019 17:03

Մոսկվայի տանը բացվել է աղմուկ հանած լուսանկարչական ցուցահանդես` «Ղրիմյան գարուն. 5 տարի հարազատ նավահանգստում» խորագրով։ Ներկայացված էր 30 լուսանկար, որոնցում արտացոլված էին Ղրիմում 5 տարի առաջ եղած դեպքերն ու դրան հաջորդած զարգացումները:

Ցուցահանդեսը կազմակերպվել էր «Ղրիմի բարեկամներ» միջազգային ասոցիացիայի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Հայկ Բաբուխանյանի և Հայաստանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկու նախաձեռնությամբ։

Հայկ Բաբուխանյանը նշեց, որ ասոցիացիայի հայկական մասնաճյուղը չունի որևէ քաղաքական կողմնորոշում, այն իր գործունեությունն իրականացնելու է մշակութային և գիտական ոլորտներում։ «5 տարի առաջ Ղրիմը ներկայացրեց ինքնորոշման հանրաքվե, իսկ միջազգային ինքնորոշման գաղափարը հայերիս համար ամենակարևորն է։ Մենք որպես ինքնորոշման համար պայքարող ազգ, ցանկացած տեղ նշել ենք, որ ոչ թե ժողովուրդն է տարածքի սեփականությունը, այլ տարածքը՝ ժողովրդի սեփականությունը»,-ասաց նա։ Անդրադարձավ նաեւ Ղրիմում հայերի մշակութային, գիտական ներդրումների և իրավունքների պաշտպանվածությանը։

Ռիբինսկին էլ իր հերթին ավելացրեց, որ իրենք պատրաստ են աջակցել Արցախին ինքնորոշման հասնելու համար։ Իսկ հարցին, թե ինչ սկզբունքով են ընտրվել լուսանկարները, վերջինս ժպտաց, ասելով` ըստ ճաշակի։

Ի դեպ, Հայաստանում Ուկրաինայի դեսպանատունը բողոք էր հայտնել այդ ցուցահանդեսի առնչությամբ, նաեւ հայտարարել, որ ՀՀ քաղաքացիների, կուսակցությունների ու կազմակերպությունների մասնակցությունը միջոցառումներին, վնաս է հասցնում հայ և ուկրաինացի ժողովուրդների բարեկամական հարաբերություններին:

Սոնա ՄԵԼԻՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031