«Բուհերի այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են կուսակցական բջիջներ ու ուսանողների վրա դռներ են փակել, նոր Հայաստանում անելիք չունեն»,- ՀՀ կառավարության մարտի 25-ի նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նաեւ հավելել. «Թող իրենց դռներից, սեղաններից ու բազկաթոռներից ճանկռեն, բայց նրանք նոր Հայաստանում նոր անելիք չունեն»։
Aravot.am-ը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին խնդրեց մեկնաբանել վարչապետի նշյալ հայտարարությունը: «Ես ձեռնպահ կմնամ վարչապետի խոսքերը մեկնաբանելուց»,- ԵՊՀ ռեկտորի հետեւյալ պատասխանը փոխանցեց նրա մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը:
Իսկ Արամ Սիմոնյանը Tert-ին ասել է. «Վարչապետի հայտարարության մասին նոր տեղեկացա, չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, բնականաբար, վարչապետը գիտի՝ ինչ է ասում: Չեմ կարող որևէ ձև մեկնաբանել, մենք ոչ դուռ ենք փակել, ոչ էլ կուսակցական բջիջ է սարքվել համալսարանում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ