Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այս տարի կա՛մ իրենք նորից կվերանորոգեն այդ ճանապարհները, կա՛մ նոր մրցույթ կհայտարարենք եւ նրանք կհայտնվեն սեւ ցուցակում». Հակոբ Արշակյան

Մարտ 25,2019 15:36

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ԲՀԿ պատգամավոր Արթուր Դալլաքյանը հարցրեց՝ այս տարի ճանապարհների լուրջ վերանորոգումներ եղան, բայց Նոյեմբերյանի հատվածում գոյություն չունի որեւէ տեսակի ճանապարհային նշան, գծանշում եւ առավել եւս՝ տվյալ ճանապարհները այս պահին քանդվում են, ի՞նչ տեսակի վերահսկողություն եք արել այդ ճանապարհների վերանորոգման մասով: Եթե այս ճանապարհներն ունենք, զբոսաշրջության համար մոտ ապագայում լավ բան չի սպասվում:

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը պատասխանեց, որ նշված ճանապարհահատվածի շինարարությունը դեռ չի ավարտվել. «Քանի որ մենք նախորդ տարի սեպտեմբերին լրացուցիչ 2,5 մլրդ-ի ֆինանսավորում ստացանք, կապալառուի հետ ուշ կնքվեց պայմանագիրը, թույլ չենք տվել, որ տեղումների եւ ցածր ջերմաստիճանի պատճառով: Ձեր նշած ճանապարհահատվածը Դիլիջանին Իջեւանին կապող, այս պահին դեռ վերջացրած չի եւ կվերջացվի, հենց եղանակային պայմանները թույլ կտան: Որակի վերահսկողությունը արվում է բարձր մակարդակով; Դա չի նշանակում, որ բոլոր ճանապարհները իդեալական որակի են: Դա նշանակում է, որ եթե խախտումներ լինեն, համապատասխան  ընթացք է լինում: Եթե խախտումները սահմանից այնքան են հեռու, որ ճանապարհը չի ընդունվում, դրա համար չի վճարվում, կամ շինարարին հանձնարարվում է բերել այն վիճակին, որն ընդունելի է, կամ պայմանագիրը խզվում է, շինարարը հայտնվում է սեւ ցուցակում եւ չենք վճարում այդ շինարարին: Այդպիսի ճանապարհահատվածներ կան, այդ շինարարներին չի վճարվել: Այս տարի կա՛մ իրենք նորից կվերանորոգեն այդ ճանապարհները, կա՛մ նոր մրցույթ կհայտարարենք եւ նրանք կհայտնվեն սեւ ցուցակում: Ամենաբարձր մակարդակով վերահսկողություն է իրականացվել եւ իրականացվելու»:

Դալլաքյանն արձագանքեց՝ ես խոսում եմ այն ճանապարհահատվածի մասին, որն արդեն կառուցվել է, բայց արդեն քանդվում է: Հակոբ Արշակյանը պատասխանեց՝ այդ ճանապարհի դիմաց չի վճարվել, զգուշացվել է շինարարին, կա՛մ նորից կուղղի, կա՛մ չի վճարվի եւ նոր մրցույթ կհայտարարվի. «Խոսքը Ոսկեպարի ճանապարհի մասին է, չէ՞, տեղյակ ենք: Անցյալ տարի ենք տեղյակ եղել եւ շինարարին զգուշացրել ենք, որ չի ընդունվելու, որակն ընդունելի չի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031