«Խնդիրն այն է, որ բարձրացումը կտրուկ է. այս հարցում արդարացի բողոք կա, բայց գրավատները մոտ ութ հազար դրամի տուրք են վճարում, իսկ փոխանակման կետերը՝ մոտ վեց հազար: Սա աբսուրդային իրավիճակ է»,-«Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով գրավատների եւ փոխանակման կետերի աշխատակիցների բողոքի գործողություններին, ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը:
Հիշեցնենք, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում նախատեսվելիք փոփոխություններով՝ պետական տուրքը գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն կազմելու է 6, իսկ փոխանակման կետերի համար՝ 50.000-ի փոխարեն՝ 3 մլն դրամ: Բողոքողները բարձրաձայնում էին, թե ինչ սկզբունքով են այս թվերը սահմանվել. ինչո՞ւ է տուրքերի չափը ավելացել մոտ 60 անգամ:
Գեւորգ Պապոյանը նշեց, որ համաձայն է նշյալ մտահոգության հետ. «Եթե երկարատեւ կտրվածքով նայենք գրավատների աշխատանքին եւ հարկերին, դրանք մեծ չեն, բայց աշխատատեղերի առնչությամբ արդյունքը զգալի է: Սա է պատճառը, որ մենք Ֆինանսների նախարարությունից ակնկալում ենք հիմնավոր պատասխան՝ ինչո՞ւ վաթսուն անգամ, այլ ոչ, օրինակ, տասը: Առայժմ հարցի պատասխանը հիմնավոր չենք ստացել»: Պատգամավորը նաեւ վստահեցրեց, որ ՀՀ հարկային օրենսգրքում սպասվելիք փոփոխությունների նպատակը արտահանման ճյուղերի խթանումն է, ինչն էլ իր հերթին կնպաստի տնտեսական հեղափոխության իրականացմանը:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
https://www.facebook.com/aravot.am/videos/824117291283883/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ