Հյուսիսային Օսիայի իշխանությունները նախատեսում են առաջիկայում չվերթներ բացել Վլադիկավկազից Երևան և Թբիլիսի: Այս մասին գրում է «Ռեգնումը»:
Նշվում է, որ օդային հաղորդակցությունը հնարավորություն կտա բեռնաթափել հերթերը մաքսային տերմինալում և կրճատել ճանապարհի վրա ծախսվող ժամանակը: Թռիչքը ենթադրաբար կտևի 40-60 րոպե:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ