Ռուսական «Գոլոս» մանկական նախագծում Միշա Գրիգորյանի ելույթը իրարանցում է առաջ բերել ադրբեջանական լրատվամիջոցներում:
Ադրբեջանցիներին բարկացրել է այն, թե ինչպես է տասնամյա երեխան ներկայացել մրցույթում. «Ես Միշա Գրիգորյանն եմ: Ես Հայաստանից եմ՝ Ստեփանակերտից»:
Day.az գործակալությունը ծավալուն հոդված է հրապարակել այդ կապակցությամբ՝ դա որակելով որպես «Ադրբեջանի դեմ սադրանք ռուսական Առաջին ալիքով»: Հոդվածագիրը կարծում է, որ հայերը դիտավորյալ միջազգային մրցույթների են ուղարկում ծնունդով ղարաբաղցիների՝ քարոզչական նպատակներով:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ