ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը երջանիկ է համարում այն սերնդին, որ ծնվել է անկախ Հայաստանում, չի հանդիպել կարծրատիպերի ու արգելքների, ստեղծագործում է, ինչպես ուզում է: Ընդհանրապես, նա միշտ կարեւորել է ազատությունը, ու իր արվեստով փորձել քանդել հնարավոր բոլոր պատնեշները: Վարպետը քանիցս պատմել է, թե ինքն ու Մինաս Ավետիսյանը ինչ արգելքների են հանդիպել Խորհրդային Հայաստանում, ինչպես են իրենց նկարները հանվել ցուցադրությունից ու անգամ ստիպված է եղել դրանք բեռնատարով տեղափոխել արվեստանոց: Ռոբերտ Էլիբեկյանը «Առավոտի» հետ զրույցում, որոշ մանրամասներ պատմեց «փակ» ժամանակներից ու հասավ մինչեւ թիֆլիսահայ բարերար Միքայել Արամյանցին, որի տանն իր տատիկն է ապրել ժամանակին: Ռոբերտ Էլիբեկյանը ցավով է նշում, թե ինչպես են ժամանակին բոլշեւիկները Արամյանցին նսեմացնելու համար Ռուսթավելի փողոցը կեղտոտ ցախավելով ավլել տվել: Նա այդ համակարգը մղձավանջ է անվանում:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Ռոբերտ Էլիբեկյանի հետ զրույցի մանրամասներն` այստեղ:
«Առավոտ» օրաթերթ,
23.03.2019