Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանն է ասել է, որ հարված է զգացել կրծքավանդակին». 2-րդ քր. գործը՝ ոստիկանի հանդեպ բռնության գործադրման առթիվ

Մարտ 24,2019 14:10

Օպերայի եւ բալետի ազգային-ակադեմիական թատրոնի հարակից տարածքում մարտի 14-ին տեղի ունեցած բողոքի գործողությունների ժամանակ ոստիկանի հանդեպ բռնության գործադրման դեպքի առթիվ երկրորդ քրեական գործն է հարուցվել: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:

«Նախնական տվյալներով՝ ոստիկանն է ասել է, որ հրմշտոցի ժամանակ իր կրծքավանդակի հատվածում հարված է ստացել քաղաքացուց՝ անհայտ անձից: Գործն ուղարկվել է նախաքննության»,-նշեց Արեւիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ոստիկանի հանդեպ բռնություն գործադրելու դեպքի առթիվ եւս մեկ քրեական գործ է հարուցվել, ընթանում է նախաքննություն:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031