Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մատղաշ կաղամբով աղցան

Մարտ 24,2019 12:30

Ջերմատներում աճեցված մատղաշ կաղամբներն արդեն հայտնվել են խանութներում, եւ գարնանային այս օրերին, երբ վիտամինների խիստ կարիք կա, թարմ կաղամբի աղցանն իսկականն է:

Անհրաժեշտ մթերքները

Մատղաշ կաղամբ- 1 գլուխ

Կանաչ խնձոր, ցանկալի է «սիմիրենկո» տեսակի- 2 հատ

Թարմ կանաչիների (մաղադանոս, սամիթ, համեմ)- կես փունջ

Ընկույզ կամ արեւածաղիկի կամ դդումի մաքրած սերմեր- 2 ճաշի գդալ

Մանանեխ (ցանկալի է՝ դիժոնյան)- 1 ճաշի գդալ

Ձիթապտղի յուղ- 3 ճաշի գդալ

Խնձորի քացախ-2 ճաշի գդալ

Աղ, սեւ եւ կարմիր աղացած պղպեղներ- ըստ ճաշակի

Կիտրոնի հյութ- 2 ճաշի գդալ (կես կիտրոնի)

Պատրաստման եղանակը

 

Կաղամբը, կանաչիները եւ խնձորները լվանալ: Կաղամբը կտրատել, ավելացնել մանր կտրատած կանաչիները: Փոքր ամանի մեջ լցնել մանանեխը, ձիթայուղն ու քացախը, լավ խառնել, կստացվի մածուցիկ զանգված, լցնել կաղամբի վրա: Ավելացնել համեմունքները եւ ընկույզը կամ սերմերը: Լավ խառնել: Լցնել մատուցարանի մեջ: Խնձորները կեղեւահանել, կտրատել, վրան լցնել կիտրոնի հյութը եւ գեղեցիկ դասավորել աղցանի վրա:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031