ՀՀ-ում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր անակնկալի է բերել գյումրեցիներին՝ իր կնոջ ու երեք աշխատակիցների հետ միանալով համապետական շաբաթօրյակին։ Մաքրություն անելիս նա գերադասել է գյումրեցի երիտասարդների ընկերակցությունը։ Նա Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի աշխատակազմի և կամավորների հետ մաքրել է «Լիլիթ» մանկապարտեզի և «Երիտասարդների տան» հարակից տարածքները։
Այս մասին տեղեկացանք «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանից, որը և մեզ տրամադրեց լուսանկարներ։
Հիշեցնենք, որ Գյումրին, ըստ Եվրամիության դեսպանի, Հայաստանի ամենաեվրոպական քաղաքն է, նա հաճախակի է այցելում ու առիթը բաց չի թողնում՝ այս քաղաքը գովերգելու։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ