Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Քոչարյանի պաշտպանը՝ Փաշինյանին. «Սպանությունը բացահայտվում է անգամ առանց պարկուճի եւ տեսանյութի»

Մարտ 23,2019 14:45

«Փաշինյանն այդ մասին ասել է դեռեւս օգոստոսին: Պարկուճները փոխվել են, թե ոչ, կպարզվի քննության արդյունքում»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս մամուլի ասուլիսում հնչեցրած հայտարարությանը, ասաց Մարտի մեկի գործով ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք՝ օրերս Փաշինյանն ասել էր, որ ըստ վարկածներից մեկի՝ մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ կրակված գնդակների պարկուճները փոխվել են, քանի որ քննչական մարմնում իմացել են, թե ովքեր են սպանողները (մարտի մեկի զոհերի մասին է խոսքը):

«Եթե Փաշինյանը նկատի ունի, որ պարկուճները փոխելու արդյունքում էլ հնարավոր չէ սպանողներին բացահայտել, չպետք է ասի, որ Մարտի մեկի գործն ամբողջությամբ բացահայտված է: Մեր իրավապահ մարմինները հսկա փորձ ունեն սպանություն բացահայտելու՝ անգամ այն դեպքում, երբ պարկուճ չկա: Շատ սպանություններ բացահայտվում են անգամ առանց պարկուճի եւ տեսանյութերի: Իսկ այստեղ կան փաստեր, այդ թվում՝ պարկուճներ եւ տեսանյութեր»,-համոզմունք հայտնեց Հայկ Ալումյանը:

Նրա խոսքով՝ եթե անգամ Մարտի մեկի զոհերից մեկի սպանությունը բացահայտված չէ, վարչապետը չպետք է ասի, թե Մարտի մեկի գործը բացահայտված է. «Ավելի լավ է ասել, որ լեզվի սայթաքում է եղել»:

https://www.facebook.com/aravot.am/videos/1785162771584930

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031