Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ Սիլվա Համբարձումյան անունով մարդ ընդհանրապես չի ճանաչել». պաշտպան

Մարտ 23,2019 13:54

Փետրվարին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը Մարտի մեկի քրեական գործի շրջանակում մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար, առաջադրվեց նաեւ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանք: Այդ դրվագը կապված է գործարար Սիլվա Համբարձումյանի՝ ենթադրյալ կաշառք տալու մասին հայտարարության հետ: «Դա արվել է՝ հաշվի առնելով փաստը, որ երկրորդ նախագահն անձեռնմխելի է: Այն, ինչ իրեն վերագրում են Մարտի մեկի գործով, այդ գործողությունները բխում են նրա պաշտոնեական պարտականություններից: Որպեսզի նրա անձեռնմխելիության հարցը փակեին, պետք կլիներ մի մեղադրանք, որը նրա պաշտոնեական գործողությունների հետ կապ չէր ունենա: Խոսքը կաշառքի մեղադրանքի մասին է»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով կաշառքի մեղադրանքին՝ ասաց Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

Փաստաբանի խոսքով՝ նախաքննական մարմինը հենց նշյալ տեսլականով է Մարտի մեկի գործի շրջանակում Ռոբերտ Քոչարյանին առաջադրել նաեւ կաշառքի մեղադրանք: «Ռոբերտ Քոչարյանի հետ զրույց ունեցել եմ այդ մասին: Նա ասել է, որ Սիլվա Համբարձումյան անունով մարդ ընդհանրապես չի ճանաչել, եւ այդ դրվագի հետ կապված որեւէ տեղեկության չի տիրապետում»,-հայտնեց Հայկ Ալումյանը, ապա հավելեց․ «Սիլվա Համբարձումյանը ոչ մի անգամ չի ասել, որ գումարը փոխանցել է Ռոբերտ Քոչարյանին: Դա ինչ-որ բան նշանակում է, չէ՞»:

Հիշեցնենք՝ գործարար Սիլվա Համբարձումյանը հայտարարել էր, որ վճարել է այդ թվում Ռոբերտ Քոչարյանին, իսկ մեկ այլ հարցազրույցում էլ ասել էր․ «Գումարը փոխանցել եմ Սամվել Մայրապետյանին (կալանավորված է կաշառքին օժանդակելու մեղադրանքով), իսկ հասել է այն Քոչարյանին, թե ոչ, չգիտեմ»:

Ինչ վերաբերում է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանը Մարտի մեկի իրադարձությունների ժամանակ Արցախից սահմանապահ զորքերը տեղափոխել է տվել Երեւան, Հայկ Ալումյանը նշեց. «Չգիտեմ՝ ի՞նչ փաստական տվյալների հիման վրա է դա ասվել, բայց քրեական գործն այդ մասին չի վկայում: Գործին անծանոթ մարդկանց հայտարարությունները չեմ կարող մեկնաբանել: Շատ մարդիկ շատ բաներ են ասում, «դավադրության տեսություններ» կառուցում այս գործի շուրջ»:

https://www.facebook.com/aravot.am/videos/1785162771584930/

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031