Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելացող 10 մլրդ դրամից մի խոշոր մաս կուղղվի մանկապարտեզներին․ Երևանի բյուջեն լրամշակվել է․ «Հայկական ժամանակ»

Մարտ 23,2019 13:07

Երեւանի ավագանու երեկվա արտահերթ նիստում քննարկման էր ներկայացվել քաղաքի 2019 թվականի բյուջեի լրամշակված տարբերակը, որով նախատեսվում էր 10 միլիարդ դրամի ավելացում:

Նոր նախագծով առաջարկվում է իրականացնել մի շարք նոր ծրագրեր, որոշ ծրագրերի ուղղությամբ էլ կրճատել ծախսերը: Քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը վերջինների մասին խոսելիս տարբեր առիթներով պնդեց, որ կրճատվում է միայն գումարը, իսկ աշխատանքի ծավալները պահպանվելու են:

Ավելացող 10 մլրդ դրամից մի խոշոր մաս կուղղվի մանկապարտեզներին: Շուրջ 20%-ով, ինչպես ավելի վաղ նույնպես հայտարարվել էր, կավելանա մանկապարտեզների աշխատակիցների, այդ թվում՝ տեխնիկական անձնակազմի աշխատավարձը: Այս նպատակին կուղղվի շուրջ 1 մլրդ դրամ: Հազար երեխայի համար նոր խմբերի բացումը բյուջեում կավելացնի եւս 400 միլիոնի ծախս:

110 մլն դրամ ուղղվելու է ավելի քան 10 հա անտառապատ գոտու վերականգնմանը: 150 միլիոն դրամով կավելանա ոռոգման ցանցի անցկացման գումարը՝ նախկին 20 միլիոնի փոխարեն: Շուրջ 190 մլն դրամ կհատկացվի ճարտարապետական նշանակության շենքերի ճակատների վերականգնմանը:

105 մլն դրամ է նախատեսվել 3-րդ կարգի վթարային շենքերի ամրացման համար: 4-րդ աստիճանի վթարայնության շենքերի համար քաղաքապետարանն ունի ներդրումային առանձին ծրագիր:

Համայնքային բյուջեից 157 մլն դրամ կտրամադրվի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի վերանորոգման համար: 1 մլն 700 հազ. դրամով կնվազեցվի դպրոցականների օլիմպիադաների եւ այլ միջացառումների կազմակերպում ծրագիրը, 2 մլն դրամով կավելացվի սոցիալապես անապահով անձանց աջակցություն ծրագրի գումարը՝ վարչական շրջաններում սոցիալապես անապահով անձանց դրամական օգնություններ ցուցաբարելու համար: Շահառուների ընտրության համար կմշակվեն չափորոշիչներ: 20 մլն դրամով կկրճատվեն քաղաքում թեքահարթակների կառուցման ծախսերը, 140 միլիոն դրամ հատկացվել է Երեւանի 2081-ամյակին նվիրված «Էրեբունի-Երեւան միջոցառմանը եւ այլն:

 

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031