Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ բոլոր մարզերն, իրենց առանձնահատկությունից ելնելով, մշակել են շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլան

Մարտ 23,2019 12:05

Հանրապետության ամբողջ տարածքում մեկնարկել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից նախաձեռնված համապետական մաքրության օրվա ակտիվ միջոցառումները:

Շաբաթօրյակի աշխատանքներին իրենց մասնակցությունը կցուցաբերեն գործադիր իշխանության համապետական և տարածքային կառույցները, մարզպետարանները, համայնքնապետարանները, հանրային և կրթական հաստատությունները, մասնավոր ընկերությունները, մասնագիտացված հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու քաղաքացիները։ Աշխատանքների կազմակերպման նպատակով կներգրավվեն ինքնաթափեր, բարձիչներ, էքսկավատորներ, կցասայլեր։

Սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ են նախատեսվում միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերին ու հարակից տարածքներում, զբոսաշրջային գրավչություն ներկայացնող հատվածներում, պատմամշակութային հուշարձանների հարակից, հատուկ պահպանվող տարածքներում, կանաչ գոտիներում, պուրակներում, զբոսայգիներում, սննդի և այլ ծառայություններ մատուցող ճանապարհամերձ օբյեկտներին հարող տարածքներում։

Համապետական շաբաթօրյակի արդյունավետության և աշխատանքների համակարգվածության  ապահովման նպատակով ՀՀ բոլոր մարզերն, իրենց առանձնահատկությունից ելնելով, մշակել են շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլան` շաբաթօրյակի քարտեզներն ըստ համայնքների, մաքրման և բարեկարգման աշխատանքների սխեմաները, աղբակույտերի փակման կամ կոնսերվացման կազմակերպչական գործողությունները, որոնց հնարավոր կլինի ծանոթանալ մարզպետարանների պաշտոնական կայքերում:

«Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագիրը իր բնապահպանական և դաստիարակչական նշանակությամբ նպատակ ունի բնակչության շրջանում քարոզել շրջակա միջավայրի նկատմամբ միասնական պատասխանատվության և հոգատարության զգացողություն ու վարքագիծ։ ՀՀ ՏԿԶ նախարարությունը հորդորում և խնդրում է, որպեսզի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի առավել ոգևորությամբ և սրտացավությամբ մոտենա համապետական շաբաթօրյակին՝ հինալի առիթ ունենալով բնապահպանական վարքագիծը դարձնել իր առօրյայի անբաժանելի մասնիկը։

 

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031