Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլոր համակարգերը հայտնվել են թեկուզ ազնիվ, բայց գործից գլուխ չհանող անձանց կառավարման ներքո․ «Հրապարակ»

Մարտ 23,2019 11:46
Karavarutyun

Բարեփոխումներ անելու երկու ճանապարհ կա՝ բարեփոխումների ծրագրի եւ բարեփոխիչների միջոցով։ Եթե հստակ, ճշգրիտ, առաջադիմությանը միտված ծրագիր ունես, ապա դրա իրականացումը շատ մեծ ջանքեր չի պահանջում՝ ընդամենը աշխատանքի ճիշտ կազմակերպում եւ ճշգրիտ հրահանգավորում է ենթադրում։

Մեր նոր իշխանությունները, ցավոք, գնացին երկրորդ ճանապարհով՝ համապարփակ բարեփոխման ծրագրի բացակայության պայմաններում փորձելով գտնել մարդկանց, ովքեր գլուխ են հանում առանձին վերցրած ոլորտներից եւ կարող են նախ համակարգը բարեփոխելու կոնցեպցիա մշակել, ապա իրականացնել կոնցեպցիան։ Բայց սա էլ հեշտ ճանապարհ չէ, քանզի մեզանում բարեփոխիչների, կրեատիվ միտք ունեցող, համակարգը ճանաչող, աշխատանքային փորձով ղեկավարների հսկայական դեֆիցիտ կա։

Մանավանդ՝ եթե առաջնորդվում ես հեղափոխությանը մատուցած ծառայությունների, իշխող վարչակազմին նվիրվածության, վստահելիության չափանիշներով։ Արդյունքում բոլոր համակարգերը հայտնվել են, թեկուզ ազնիվ, բայց գործից գլուխ չհանող եւ զարգացման տեսլական չունեցող անձանց կառավարման ներքո։ Ինչքա՞ն ժամանակ կպահանջվի, որ նրանք յուրացնեն ոլորտի խնդիրները եւ ծրագիր մշակեն, անհայտ է։

 

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ»թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031