Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավոր է բարձրանան արտերկրից ներկրվող ավտոմեքենաների մաքսատուրքերը․ ՀՀ իշխանությունները փորձելու են բանակցել ԵԱՏՄ անդամ երկրների հետ․ «Ժողովուրդ»

Մարտ 23,2019 11:36

Հայաստանում բողոքի եւս մեկ ալիք է հասունանում. առաջիկայում հնարավոր է բարձրանան արտերկրից ներկրվող ավտոմեքենաների մաքսատուրքերը, ինչն էլ կհանգեցնի մեքենաների արժեքի բարձրացման: Երեկ ԱԺ-ում ՀՀ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարել է, թե ՀՀ-ն մինչեւ հիմա օգտվել է անցումային ժամանակահատվածի հնարավորություններից, մինչդեռ 2020 թ. այդ ժամկետն ավարտվում է:

Ու թեեւ ՀՀ իշխանությունները փորձելու են բանակցել ԵԱՏՄ անդամ երկրների հետ, բայց հնարավոր է՝ զիջումներ չլինեն:

«Հայտնի է, որ երրորդ երկրներից ՀՀ ներմուծվող մեքենաների զգալի մասը հետո արտահանվում է ԵՏՄ անդամ-երկրներ: Պատճառն այն է, որ ՀՀ-ում մաքսատուրքերն ավելի ցածր են, քան ԵՏՄ մյուս երկրներում, եւ սա բոլորը գիտեն: Հիմա իրավիճակն այնպիսին է, որ ցածր մաքսատուրքով մեքենաները ՀՀ բերվելուց հետո, տարվելով ԵՏՄ շուկաներ, կրճատում են ԵՏՄ երկրներ ներմուծվող մեքենաների ծավալը, հետեւաբար այդ երկրներին «զրկում» բարձր մաքսատուրք ստանալու հնարավորությունից. այստեղ, իհարկե, շահերի հակասություն կա»,- ասել է նա` հավելելով. «Անցումային ժամանակահատվածն ավարտվում է, ուստի մենք կփորձենք հիմնավորել մեր տեսակետը: Բայց հաշվի առնենք, որ հակափաստարկներ էլ են լինելու ԵՏՄ մյուս գործընկերների կողմից»:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031