Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարի հավաքագրված հարկային եկամուտներն էապես աճել են․ «Ժողովուրդ»

Մարտ 23,2019 10:15

Հարկային հավաքագրման տեմպերը որոշակի դանդաղել են: «Ժողովուրդ» օրաթերթը ՊԵԿ հաշվետվությունից տեղեկացավ, որ եթե այս տարվա հունվար ամսին ՀՀ պետական բյուջե վճարված հարկային եկամուտներն ու պետական տուրքերը կազմել են 94.4 մլրդ դրամ, ապա փետրվարին այդ ցուցանիշը դարձել է 88.1 մլրդ դրամ:

Սակայն մինչ ոմանք կփորձեն գուժել տնտեսության վատ վիճակի մասին, հիասթափեցնենք. այս տարի հավաքագրված հարկային եկամուտները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, էապես աճել են: 2018 թ. հունվարին հավաքագրվել էր 89.6 մլրդ դրամի, փետրվարին՝ 84 մլրդ դրամի հարկային եկամուտ:

Ընդհանուր կտրվածքով, այս տարվա առաջին երկու ամիսների ընթացքում հավաքագրվել է 182.6 մլրդ դրամ` նախորդ տարվա 173.6 մլրդ դրամի դիմաց:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031