Կիրակի՝ մարտի 24-ին ժամը 15.00-ին «Առավոտի» կայքում դիտեք «Առաջին դեմքից» հաղորդաշարի հերթական թողարկումը: Մեր հյուրն է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Հաշվի առնելով, որ մեկ ամսից լրանում է իշխանափոխության մեկ տարին՝ նրա հետ զրույցում անդրադառնալու ենք մեկամյա վաղեմության դեպքերին:
Փորձելու ենք գնահատականներ ստանալ անցած մեկ տարում օրենսդիր եւ գործադիր մարմինների գործունեության վերաբերյալ:
Նաեւ պարզելու ենք, թե ինչպես է «Լուսավոր Հայաստանը» վերաբերվում «Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր» նշելու նախաձեռնությանը:
Կարդացեք նաև
Հարցազրույցը վարում է Աննա Իսրայելյանը: