Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայկ Ալումյանը՝ ԱՄՆ պետդեպին

Մարտ 23,2019 15:30

Օրերս ԱՄՆ պետդեպը հրապարակեց 2018 թվականի տարեկան զեկույցը, որում Հայաստանին վերաբերվող մասում, ընդգծվում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Մինչդեռ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ նրա պաշտպանները քանիցս հայտարարել են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է:

Այս առիթով «Առավոտի» հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը պատասխանեց. «Հնարավոր է, որ պաշտպանների եւ ԱՄՆ պետդեպարտամենտի կարծիքները որոշ փուլերում միմյանց հետ չհամընկնեն։ Ես համոզված եմ, որ երբ իրավիճակն ավելի խորը կուսումնասիրվի նրանց կողմից, ապա հետեւություններն այլ կլինեն»։ Հստակեցնող հարցին`Դուք կարծու՞մ եք, որ այդ զեկույցը մակերեսային դիտարկումների հիման վրա է կառուցված, Հայկ Ալումյանը պատասխանեց. «Ես այդպիսի բան չասեցի։ Ես ասացի այն, ինչ ասացի»:

«Առավոտ» օրաթերթ, 

22.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031