2019 թվականին ՀՆԱ-ի աճի տեմպը կնվազի՝ կազմելով 4.3 տոկոս: Այսպիսի կանխատեսում է արել Համաշխարհային բանկն իր «Երկրի տնտեսական զեկույցը» փաստաթղթում: Ըստ նույն աղբյուրի, 2019 թ. համաշխարհային եւ տարածաշրջանային աճի կանխատեսվող ավելի ցածր մակարդակը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանից ապրանքների եւ ծառայությունների արտահանման վրա. «Երկրի ներսում աճին կնպաստի չափավոր բյուջետային ընդլայնումը, տնային տնտեսությունների (այդ թվում հիպոթեքային) վարկավորման շարունակական կայուն աճը եւ բիզնեսի բարելավված տրամադրվածությունը»,-ասված է փաստաթղթում:
«Առավոտ» օրաթերթ,
22.03.2019