Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարարը հանձնարարել է դիմել ՀՀ զինվորական դատախազություն

Մարտ 22,2019 22:32

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ՖԲ էջում տեղեկացնում է.

Այսօր ՀՀ Ազգային Ժողովում տեղի ունեցած ՀՀ ՊՆ հաշվետվության շրջանակներում հնչեցված մտահոգությունների և հրապարակային մտքերի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարը հանձնարարել է դիմել ՀՀ զինվորական դատախազություն, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն ստուգելու հնչեցված հայտարարությունների արժանահավատությունը՝ անհրաժեշտության դեպքում քրեաիրավական գնահատական տալու այդ հրապարակային հայտարարություններին։

Ինչ վերաբերում է հնչեցված որոշ մտահոգություններին, կապված ռազմարդյունաբերության ոլորտում առևտրային կազմակերպությունների ձեռնարկատիրական գործունեությանը խոչընդոտելու հետ, արձանագրում ենք, որ ռազմարդյունաբերության որոլորտում ներդրումներն, օրենքով սահմանված կարգով, իրականացվել են ՀՀ ՊՆ անմիջական մասնակցությամբ և օժանդակությամբ, այդ թվում՝ բարձրաձայնված կազմակերպությունների կողմից։

Նշենք՝ մարտի 22-ին ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հայտնի էր դարձել, որ զրահամեքենաներ արտադրող Streit Group ընկերությունը փորձում է արտադրություն կազմակերպել Հայաստանում, սակայն կան խանգարողներ: ԱԺ պատգամավոր Տիգրան Կարապետյանը, դիմելով ՊՆ տեղակալ Գաբրիել Բալայանին, նշել էր․ «Streit Group ընկերությունը մեկ տարի է փորձում է Հայաստանում զրահամեքենաների արտադրություն կազմակերպել և ինչ-որ մարդիկ խանգարում են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031