Մարտի 22-ին, ժամը 16:19-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լոռի բերդ գյուղին հարակից ձորում երեխան (մոտ 15 տարեկան) ընկել է Ձորագետ գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Լոռի Բերդ» ամրոցի տարածքում Ա.Պ.-ն (ծնված 2002թ., Ստեփանավան քաղաքի բնակիչ) մոտ 30 մ բարձրությունից ժայռից ընկել է Ձորագետի կիրճը:
Ժամը 16:45-ին փրկարարները կիրճում անգիտակից վիճակում (կենդանության նշանները բացակայել են) հայտնաբերել են Ա.Պ.-ին:
Ժամը 17:15-ին շտապօգնության բժիշկը հաստատել է Ա.Պ.-ի մահը:
Արտակարգ իրավիճակների նախարարություն