Մարդիկ ամռանը երեք անգամ ավելի հաճախ են համբուրվում, քան տարվա մյուս եղանակներին: Մարդը կյանքի ընթացքում համբուրվելու վրա ծախսում է ընդամենը երկու շաբաթ: Եվ այդ երկու շաբաթը կարող են հիմնովին փոխել կյանքը: Ահա ինը պատճառ՝ համբուրվելու համար:
Համբույրն օգնում է ազատվել ավելորդ քաշից
Այտի անմեղ համբույրը այրում է 5 կալորիա: Կրքոտ համբույրի ժամանակ մարդը կարող է այրել մինչեւ 30 կալորիա: Այնպես որ, թողեք ձանձրացնող դիետաները եւ սկսեք համբուրվել:
Համբույրը բարձրացնում է իմունիտետը
Համբուրվելու սիրահարները ավելի հազվադեպ են դիմում բժշկի: Դա կապված է այն բանի հետ, որ համբուրվելու ժամանակ օրգանիզմում արտադրվում են նեյրոպեպտիդներ, որոնք վերացնում են հիվանդածին մանրէները եւ վիրուսները: Համբուրվեք եւ ամրապնդեք ձեր իմունիտետը:
Համբույրը նվազեցնում է կարիեսի առաջացումը
Երկարատեւ համբույրը մաստակից անհամեմատ լավ է կարգավորում թթվայնությունը բերանի խառաչում: Ամեն ուտելուց հետո համբուրվելով՝ դուք զգալիորեն կնվազեցնեք կարիեսի առաջացման վտանգը:
Համբույրը վերացնում է ցավի զգացողությունը
Սիրելի էակի համբույրը կարող է ցավազրկող նշանակություն ունենալ, որը ըստ որոշ ուսումնասիրությունների, 200 անգամ ուժեղ է մորֆիից: Եթե գլխացավ ունեք, պարզապես, ձեր սիրելիին խնդրեք համբուրել ձեզ:
Համբույրն օգնում է ճիշտ պահին լռել
Պատասխանից խուսափելու կամ սիրելիին «լռել» հարկադրելու լավագույն միջոցը համբույրն է: Այդպես դուք կարող եք խուսափել վիճաբանելուց կամ բացատրություններ տալուց:
Համբույրը երկարացնում է կյանքի տեւողությունը
Ամերիկացի հոգեբանները ուսումնասիրել եւ պարզել են, որ հաճախ համբուրվողները միջին հաշվով հինգ տարի երկար են ապրում:
Համբույրը կանխարգելում է ալերգիան
Ճապոնացի բժիշկների համոզմամբ, համբույրը կրճատում է օրգանիզմում գիստամինի արտադրությունը: Դրա համար անհրաժեշտ է առանց դադար տալու համբուրվել 30 րոպե:
Համբույրն ազատում է սթրեսից
Հոգեբան Էրիկ Բերնը պնդում է, որ համբույրը մարդու կյանքի կարեւոր արարողություն է: Նրա կարծիքով, սիրելի մարդու համբույրը սթրեսից ու դեպրեսիայից խուսափելու լավագույն միջոցն է:
Համբույրն ընդդեմ կնճիռների
Համբույրն աշխատեցնում է դեմքի 29-ից 34 մկան, որոնք այլ կերպ գործի դնել հնարավոր չէ: Դեմքի այդպիսի վարժությունը կնճիռների դեմ հիանալի կանխարգելիչ միջոց է:
Պատրաստեց Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԸ