Լրահոս
Օրվա լրահոսը

«Կան որոշ մարդիկ, որոնք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, փորձում են օգտվել բարիքներից». Վանեցյան

Մարտ 22,2019 18:42

«Հայաստանի Հանրապետությունում համակարգային կոռուպցիա չկա: Կան որոշ մարդիկ, որոնք օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, փորձում են օգտվել բարիքներից, բայց մենք աչալուրջ ենք եւ հավաստիացնում ենք բոլորին, որ ցանկացած նման դեպք, անկախ նրանից՝ ում կողմից կիրականացվի, կարժանանա մեր շատ խիստ մոտեցմանը»,- այսօր ԱԺ պաշտպանության հանձնաժողովում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Նա ասաց, որ երբեւէ ԱԱԾ-ն այսքան ժողովրդական աջակցություն չի վայելել, դրա խոսուն վկան է նաեւ քաղաքացիներից ծառայությանը հասցեագրվող դիմումների, բողոքների շեշտակի ավելացումը: Նա ասաց, որ ԱԱԾ-ին դիմում են անգամ այն հարցերով, որոնք իրենց գործառույթների մեջ չեն մտնում:

Վանեցյանը նշեց, որ շատ դեպքերում կոռուպցիան կրել է համակարգային բնույթ, եղել է բրգաձեւ, ազդել հարկերի հավաքագրման վրա, բացասական ազդեցություն ունեցել ընտրական գործընթացների, ներդրումների, պետության միջազգային վարկանիշների վրա, իսկ այսօր առկա է կոռուպցայի դեմ անհաշտ պայքար, կա քաղաքական կամք:

ԱԱԾ պետն ասաց, որ ԱԱԾ դեպարտամենտում քննվող քրգործերով մինչ օրս վերականգնվել է միլիարդավոր դրամների հասնող վնասներ. «Դա ընդամենը սկիզբն է»: Կոռուպցիոն բնույթի գործերի մասին խոսելիս՝ Վանեցյանն ասաց, որ ՀՀ պետական բյուջեին հասցվել է շուրջ 32 մլրդ 100 մլն դրամի վնաս, առայժմ այդ վնասներից վերականգնվել է շուրջ 22 մլրդ-ը:

Բացի այդ՝ այս պահին ԱԱԾ-ի կողմից ստուգվում է 235 մլրդ դրամի շրջանառություն. «Առաջիկայում կունենանք հիմնավորումներ, թե դրանց որ մասն է ապօրինի ձեռք բերված գումարներ, որ մասն է կոռուպցիոն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031