Մարտի 22-ին, ժամը 16:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լոռի բերդ գյուղին հարակից ձորում երեխան (մոտ 15 տարեկան) ընկել է Ձորագետ գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 16:45-ին փրկարարները Աշոտ Երկաթի ամրոցին հարակից կիրճի գետափնյա հատվածում անգիտակից վիճակում (կենդանության նշանները բացակայել են) հայտնաբերել են Ա.Պ.-ին (ծնված 2004թ.):
Ժամը 17:15-ին շտապօգնության բժիշկը հաստատել է Ա.Պ.-ի մահը:
Արտակարգ իրավիճակների նախարարություն