Մարտի 22-ին, ժամը 00.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Վ.Սարգսյան փողոցի թիվ 10 հասցեի մոտից, կողոպուտ կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 1962 թ. ծնված Ալեքսան Թ.-ին և ներկայացրել 1986 թ. ծնված Ս. Պ.-ին: Ժամը 00.02-ին նշված հասցեի մոտ Ալեքսան Թ.-ն բացահայտ հափշտակել է Ս. Պ.-ի նեթբուքը և դիմել փախուստի, սակայն բռնվել է ոստիկանների կողմից:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ոստիկանություն